Մանրամասներ Վահան Կարապետյան-Արման Սահակյան ծեծկռտուքից. aravot.am
[url=http://www.aravot.am/2017/03/17/866915/]Aravot.am[/url]-ի տեղեկություններով՝ երեկ վիճաբանություն, ապա ծեծկռտուք է տեղի ունեցել ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորության թեկնածու, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի թիմակիցների եւ «Ծառուկյան» դաշինքով առաջադրված պատգամավորության թեկնածու Վահան Կարապետյանի («Չերրի» ռեստորանային համալիրի սեփականատեր) միջեւ:
Վահան Կարապետյանը եւ նրա թիմակիցներից եւս 4 հոգի տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ են ստացել: Տուժողներ կան նաեւ Արման Սահակյանի թիմակիցներից: Ամեն ինչ սկսվել է նրանից, որ նախկինում Վահան Կարապետյանի թիմակից եւ մտերիմներից մեկը այժմ աշխատում է Արման Սահակյանի թիմում եւ առաջիկա ընտրություններում ձայներ է ապահովելու Արման Սահակյանի համար: Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, «չարաշահել» է նախկին կապերը՝ փորձելով այժմ Վահան Կարապետյանի որոշ համակիրների ներգրավել Արման Սահակյանի թիմ:
Վահան Կարապետյանը եւ նրա հավատարիմ «զինակիցները» երեկ առավոտյան զրույց են ունեցել այդ երիտասարդի հետ եւ նախազգուշացրել, որ սահմանները չանցնի: Զրույցը վերաճել է լեզվակռվի, ապա քաշքշոցի: Երեկոյան Լենինգրադյան փողոցում գտնվող «Արաքս» խանութի մոտ վիճաբանությունը շարունակվել է՝ վերաճելով լուրջ կռվի:
Ամբողջությամբ կարդալ սկզբնաղբյուր [url=http://www.aravot.am/2017/03/17/866915/]կայքում[/url]։