211652_close_icon
views-count39286 դիտում article-date 21:12 20-08-2014

Նոր մանրամասներ Ավան-Առինջում տեղի ունեցած ծեծկռտուքից. ծեծվածը «Թիզ» մականվամբ «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերն է

Այսօր, օգոստոսի 20-ին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկություն էր հրապարակել, որ ժամը 05:20-ի սահմաններում Երևանի Շտապ օգնության 1-03 ծառայության թիվ 51 բուժբրիգադը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն էր տեղափոխել Ավան-Առինջ 1/7 շենքի բնակիչ, 37-ամյա Կարեն Երեմյանին, ում մոտ ախտորոշվել էր «պոլիտրավմա»: Ըստ բժիշկների՝ վերջինս ի վիճակի չի եղել կատարվածի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ քննչական խմբին հայտարարություն տալու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Կ. Երեմյանը Ավան-Առինջում ավելի շատ հայտնի է «Թիզ» մականվամբ, ով «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերն է: Ըստ տեղեկությունների, վիճաբանություն է տեղի ունեցել Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 3/7 շենքի բակում նրա և 5 անձանց միջև, ինչն էլ ավարտվել է ծեծկռտուքով: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում և տուժածին լսելուց հետո նոր միայն կհարուցվի քրեական գործ:

Նմանատիպ նյութեր