35694 դիտում
13:55 27-11-2018
Նոր մանրամասներ՝ Գորիսի քաղաքապետի հետ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքից. կասկածյալները Խնձորեսկ գյուղից են
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Գորիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզել են նոյոմբերի 26-ին Սյունիքի մարզի Գորիս համայնքի ենթակայության տակ գտնվող Խնձորեսկ բնակավայրի վարչական ղկավարի նստավայրի վարչական շենքում Գորիսի քաղաքապետ, Գորիս քաղաքի Սաթյան փողոցի բնակիչ՝ 27-ամյա Առուշ Առուշանյանի հետ վիճաբանած, այնուհետև իրար փոխադարձ հայհոյանքներ ու հարվածներ հասցրած անձանց ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ անձինք են՝ Խնձորեսկ գյուղի 8-րդ փողոցի բնակիչ, 37-ամյա Լյովա Արզանյանը և նույն գյուղի 37-րդ փողոցի բնակիչ՝ 28-ամյա Աշոտ Ավանյանը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել կենցաղային հարցերի շուրջ, և երեկ երեկոյան արդեն նշված անձանց հասցեներ էին մեկնել համայնքային ոստիկաններն ու քրեական հետախույզները։
Փաստի առթիվ Ոստիկանության Գորիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկնությունն ունի օպերատիվ տվյալներ, որ վիճաբանությանը ներկա են եղել ևս մի քանի հոգի, ովքեր, սակայն, բաժանողի դերում են եղել։ Նշված անձանց ինքնությունը ճշտվում է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2197 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)