211652_close_icon
views-count2396 դիտում article-date 09:50 17-03-2017

Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին մառախուղ և մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Ապարանի, Արթիկ - Ալագյազ, Սևան - Գավառ, Գավառ - Մարտունի, Գորիս - Սիսիան ավտոճանապարհներին, Տիգրանաշենի և Վարդենյաց լեռնանցքներում տեղ - տեղ մերկասառույց է: Մասիսի և Արտաշատի տարածաշրջանների ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-50 մ: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր