Մի շարք ավտոճանապարհներին մերկասառույց է, ձյուն և մառախուղ
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Նաիրիի տարածաշրջանում, Վարդենյաց և Քեթիի լեռնանցքներում, Ախուրյանում մերկասառույց է:
Սևանում, Մարտունիում, Հրազդանում, Վայքում, Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:
Մեղրիի ավտոճանապարհներին մառախուղ է:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: