211652_close_icon
views-count2169 դիտում article-date 10:03 16-03-2017

Սիսիանի, Գորիսի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի և Մեղրու տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր