211652_close_icon

Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում

views-count1375 դիտում article-date 09:49 16-12-2014
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Մեղրու ավտոճանապարհներին տեղում է ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր