Սթիվեն Ջերարդ. Ստերլինգի վարքագիծը շատ տգեղ է
«Լիվերպուլի» նախկին Ավագ Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգի վարքագիծը, որը հրաժարվել է մարզվել և թիմի հետ ուսումնամարզական հավաքի մեկնել:
«Ինձ դուր չի գալիս Ստերլինգի շուրջ ստեղծված աղմուկը: Պետք է նման իրավիճակում մի քիչ իրեն տղամարդու պես պահել:
Ռահիմը պետք է զրուցի թիմի ղեկավարության և մարզիչ Բրենդան Ռոջերսի հետ և հստակ ասի, թե ինչ է ուզում: Սակայն հրաժարվել ուսումնամարզական հավաքի և հիվանդություններ հնարելը արդեն չափազանց է:
«Լիվերպուլի» միլիոնավոր երկրպագուներ աշխարհով մեկ ցանկանում են Ռահիմին տեսնել ակումբի մարզաշապիկով: Նրա կողմից շատ տգեղ է այդպես վարվել նրանց հետ», ասել է Ջերարդը:
Նշենք, որ Ստերլինգը հրաժարվել է նոր պայմանագիր կնքել «Լիվերպուլի» հետ, իսկ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է երկու տարի անց: