Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Toyota Probus մակնիշի ավտոմեքենան
Մարտի 14-ին, ժամը 16:59-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հացագործների թաղամասում, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Րաֆֆու փողոցի թիվ 72 տան մոտակայքից արգելափակումից դուրս են բերել Toyota Probus մակնիշի 34 ZR 062 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ Խաչիկ Սարգսյան):