5826 դիտում
10:05 14-03-2017
Տարոն Մարգարյանն ու իր աներձագը փորձել են ուժի ցուցադրման գնալ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագը՝ Երևանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ռոբերտ Սարգսյանը, նախընտրական շտաբներ է բացել ոչ միայն Ավանում, այլ նաև Զեյթուն համայնքում, որը համարվում է ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածուի՝ Միհրան Պողոսյանի «տարածքը»։
Ընդ որում, միայն Ռուբինյանց փողոցում Ռ. Սարգսյանը երկու շտաբ է բացել, ևս մեկն էլ՝դրան հարակից փողոցում։ Մեր տեղեկություններով՝ այս քայլով Տ. Մարգարյանն ու իր աներձագը փորձել են ուժի ցուցադրման գնալ՝ հասկացնելով Մ. Պողոսյանին, որ իրենք նաև Զեյթուն համայնքից են լուրջ քվեներ տանելու։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մ. Պողոսյանն ու նրա շրջապատում մի քանիսը, այս փաստը համարելով իրենց տարածք ներխուժելու փորձ, առայժմ փորձում են բացահայտ հակամարտության փոխարեն հարցերը «տակից լուծել» և Սարգսյանին Զեյթունում քվեարկության արդյունքներով տհաճ անակնկալ մատուցել»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
22303 դիտում
20:31 08-02-2016
Մահացել է նաև Սուրիկ Խաչատրյանի աներձագը. Arevelk.am
31461 դիտում
10:24 10-05-2016
Ջնդի Ամարյանի աներձագը մանրամասներ է ներկայացնում Ջնդիի ձերբակալության վերաբերյալ. «Իրավունք»
Այս բաժնից
1345 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1297 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7741 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով