211652_close_icon
views-count19831 դիտում article-date 20:56 13-03-2017

Փաշինյան․ Իշխանությունը փորձում է խորացնել իր իսկ ստեղծած ճահիճը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Ելք» դաշինքի անդամներն այսօր՝ մարտի 13-ին, կրկին շրջեցին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բակերով՝ բնակիչներին համոզելու, որ ելք կա։ Նիկոլ Փաշինյանը բակերում հայտարարում էր՝ Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուները «լռության ուխտավորներ են» ու այս ընտրություններով իշխող կուսակցությունը փորձում է խորացնել իր իսկ ստեղծած ճահիճը․ - «Այդ պատգամավորության թեկնածուներից է Արտակ Սարգսյանը, որը առաջադրված է Արաբկիրում, Ռոբերտ Սարգսյանը, որը առաջադրված է 1-ին ընտրատարածքում, Սամվել Ալեքսանյանը, որը առաջադրված է Մալաթիա-Սեբաստիա տարածքով․․․ Ազգային ժողովի պատգամավորներ չեն ընտրվում լռելու համար: Ազգային ժողովի պատգամավորներ ընտրվում են ժողովրդի պրոբլեմները, երկրի պրոբլեմները բարձրաձայնելու և դրանց քաղաքական լուծումներ առաջադրելու համար: Ազգային ժողովի պատգամավոր չեն ընտրվում երկրում ձևավորված հասարակության ճահիճը խորացնելու համար»: Բակերից մեկում էլ Փաշինյանը նախորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ տեղի ունեցած միջադեպը հիշեց․ - «Բազմաթիվ կանայք եկել էին․․․ Սամվել Ալեքսանյանին ինձնից պաշտպանելու: Էդ ժամանակ էդ ռեցեսների մեջ ակտիվ էր նաև թաղապետ Դավիթ Օհանյանը, ով եկել էր, էս բակերում ասում էր՝ մենք սիրում ենք մեր բակերը, մեր հայրենիքը և այլն: Ես հիմա տեսնում եմ, որ հինգ տարվա մեջ ձեր բակի վիճակը ավելի է վատացել, ցեխը ավելի շատ է, աղբը ավելի շատ է և ընդհանրապես հուսահատությունը ավելի շատ է»: Դաշինքը ոլորտային մի շարք բարեփոխումներ է ցանկանում իրականացնել՝ ընտրվելու դեպքում խոստանալով առնվազն 20 տոկոսով ավելացնել աշխատավարձերը բյուջետային հիմնարկներում և կենսաթոշակները, վերացնել արհեստական մենաշնորհները։ «Ելքի» քարոզարշավին բնակիչներն այսօր հիմնականում պատուհաններից էին հետևում: Ընտրողներից մի քանիսն ասացին, թե չեն հավատում, ո՛չ թեկնածուներին, ո՛չ նրանց տված խոստումներին։ Հացթուխ մի կին վրդովվեց՝ մարդկանց օգնելու փոխարեն նախընտրական թերթիկներ են տպում․ - «Մարդ չկա ընտեղ ընտրելու․․․ Մարդ ըլնի, ժողովրդի մասին կմտածի՝ հարկ ու տուրքերը կիջացնի, աշխատավարձը կբարձրացնի․․․»: Միջին տարիքի մի տղամարդ, բողոքելով, թե 13 անձով ապրում են երկսենյականով բնակարանում, ասաց, թե ձայն կտա այն ուժին, որը կխոստանա իրեն ապահովել բնակարանով: «Ազատության» դիտարկմանը, թե դա կաշառք վերցնել է, ու հարցին, թե արդյոք դրանով հարցը կլուծվի, տղամարդն արձագանքեց՝ հնարավոր ա: «Ընտրություն, փոփոխություն, հաղթանակ» կարգախոսով ընտրության գնացող դաշինքի անդամ, համամասնական ցուցակի երրորդ համար Նիկոլ Փաշինյանի խոսքով հենց հուսահատությունը հաղթահարելու համար են փողոց դուրս եկել։ Ասաց, թե քաղաքացիներին համոզելու են, որ ապրիլի 2-ին ընտրության գնան ու իրենց ձայները չփոշիացնեն։ [url=http://www.azatutyun.am/a/28367038.html]«Ազատություն» ռադիոկայան[/url] Լուսանկարները՝ Սարգիս Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 121+
121+

Նմանատիպ նյութեր