ՊՆ-ի կողմից պարգևատրվել են քառօրյա պատերազմի օրերին դիրքերում գտնվող ստեփանավանցի զինծառայողները
Օրերս Ստեփանավանի զինվորական կոմիսարիատում պարգևատրվել են ստեփանավանցի այն ժամկետային զինծառայողները, ովքեր քառօրյա պատերազմի օրերին դիրքերում էին:
Սամվել Նելսոնի Ալեքսանյանը և Սամվել Տիգրանի Ժամհարյանը Պաշտպանության նախարարության կողմից արժանացել են «Վազգեն Սարգսյան» մեդալի, Ռոմիկ Ռուդոլֆի Աթաբեկյանը պարգևատրվել է «Գարեգին Նժդեհ», իսկ Վանիկ Կարենի Զուլինյանը՝ «Անդրանիկ Օզանյան» մեդալներով:
Պարգևատրման արարողությանը ներկա է գտնվել նաև Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը, ով շնորհակալություն է հայտնել տղաներին՝ անձնվեր ծառայության և քաղաքի անունը բարձր պահելու համար: