Շուտով կտպագրվի Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության «Ապրիլյան Քառօրյա պատերազմի նահատակները» գիրքը
ՀՀ Նախագահի դրամաշնորհի շրջանակում՝ Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի և ՀՀ պաշտպանության նախարարության աջակցությամբ, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ»-ի միության նախաձեռնած «Դուք մենակ չեք» բարեգործական նախաձեռնությունը մուտք է գործում նոր շրջափուլ:
Նախաձեռնության նպատակն է հոգեպես աջակցել ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինվորների ընտանիքներին, ամրապնդել կապը զինվորների ընտանիքների և Զինված ուժերի միջև:
2016-ի հուլիսի 10-ին մեկնարկած «Դուք մենակ չեք» (Մենք Ձեզ հետ ենք) միջոցառումների և այցելոււթյունների առաջին շարքը տևեց շուրջ մեկ տարի և իր արդյունքներն ամփոփեց 2017-ի ամռան կեսին:
Այցերի շրջանակներում հավաքված հուշերն ու մեր նորօրյա հերոսների մասին տեղեկատվությունն էլ հավաքագրվեց և դարձավ մի գիրք, որը շուտով կդառնա հայոց նորագույն պատմության լիարժեք էջն ու կփոխանցվի մեր մատաղ սերունդներին: «Ապրիլյան Քառoրյա պատերազմի նահատակները» գիրքն արդեն պատրաստ է տպագրության և շուտով կհայտնվի հայորդիների սեղանին:
[b]«Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ
[/b]