13315 դիտում
19:17 20-09-2017
Արցախյան պատերազմի լեգենդ Կոմանդոսի հետ հանդիպեցին «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորման ներկայացուցիչները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպեմբերի 19-ին, կայացավ «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում նորաստեղծ (հիմնադրվել է ս.թ. հունիսին) հասարակական կազմակերպության անդամների հանդիպումը Արցախյան ազատամարտի հերոս Գեներալ մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի` Կոմանդոսի հետ, ով նաեւ «Հայաստանի ԴՈՍԱՖ» համահայկական հայրենասիրական հասարակական կազմակերպության ղեկավարն է, ինչպես նաեւ «Հայաստանի ԴՈՍԱՖ» կազմակերպության անդամ այլ բարձրաստիճան սպաների հետ:
Գեներալը ողջունեց երիտասարդների նախաձեռնությունը՝ ստեղծել «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում: Նա լսեց «Դիրքապահ»-ի տղաներին, տվեց իր խորհուրդները: Ջերմ եւ անմիջական քննարկման արդյունքում կողմերը նաեւ կիսվեցին մարտական գործողություններին մասնակցելու իրենց փորձառությամբ, ինչպես նաեւ Ազգային բանակում առկա հիմնախնդիրների կապակցությամբ իրենց մտահոգություններով:
Քննարկումների արդյունքում որոշվեց սկսել ինստիտուցիոնալ համագործակցություն երկու հասարակական միավորումների միջեւ, իրականացնել համատեղ ծրագրեր, եւ այդ կապակցությամբ հուշագիր ստորագրել։
Հանդիպման ընթացքում գնդապետ Մուրադյանը «Դիրքապահ»-ի տղաների համար անցկացրեց հատուկ դասընթաց:
Պայմանավորվեցին, որ դասընթացը շարունակական կլինի, ինչը թույլ կտա զորացրված տղաներին չկորցնել մարտական պատրաստականության մակարդակը, կարողություններն ու հմտությունները: Դասընթացի կարգախոսն էր «Մենք ոչ թէ պիտի լինենք որս, այլ՝ որսորդ»:
Պայմանավորվեցին նման հանդիպումները դարձնել պարբերական, իսկ հաջորդ հանդիպմանը քննարկել համատեղ ծրագրերի նախագծեր:
[b]
«Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների
միավորման լրատվական ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1723 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ