211652_close_icon

Հայաստան Մ-16-Մակեդոնիա Մ-16` 1:2

views-count3644 դիտում article-date 19:54 12-03-2017
ՆՀՀ Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեումտեղի ունեցավ ՆՀՀ Մակեդոնիայի և Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականների միջև ընկերական հանդիպումը: Հայաստանի հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ. մեր թիմի կազմում գոլի հեղինակ դարձավ Գրենիկ Պետրոսյանը, սակայն չկարողացավ պահպանել առավելությունը: Մակեդոնացիները խաղակեսերից յուրաքանչյուրում մեկական անգամ գրավելով մեր հավաքականի դարպասը՝ կարողացան հաղթել 2:1 հաշվով: Երկու թիմերը ևս մեկ հանդիպում կանցկացնեն մարտի 13-ին: Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝ 12. Հարություն Մելքոնյան 3. Արտակ Ասատրյան 4. Արման Ղազարյան (ա) 5. Հենրիկ Համբարձումյան 6. Գարիկ Կարապետյան 7. Սերգեյ Մկրտչյան 10. Ժիրայր Շաղոյան 11. Գրիգոր Հովհաննիսյան 15. Կարեն Մուրադյան 16. Արսեն Գյուլամբարյան 17. Գրենիկ Պետրոսյան Գլխավոր մարզիչ՝ Տիգրան Առաքելյան

Նմանատիպ նյութեր