Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի
Ինչպես հաղորդում են Սիրիական լրատվամիջոցներն ու հեռուստաընկերությունները, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասնում է 45-ի, իսկ վիրավորների թիվը անցնում է 100-ը։
Նշվում է նաև, որ ահաբեկչության հետևանքով զոհվել են Իրաքից ժամանած ուխտավորներ։
Հիշեցնենք, որ Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավային մասում գտնվող գերեզմանատան մոտակայքում այսօր 2 պայթյուններ են տեղի ունեցել, որոնք իրականացրել են մահապարտ ահաբեկիչները։