Չինաստանի ածխահանքերից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 32-ի
Չինաստանի Հեյլունցզիան նահանգի Ցիտահե քաղաքում գտնվող ածխի հանքավայրում տեղի ունեցած պայթյունից զոհերի թիվը հասել է 32-ի: Այս մասին հայտնում է TACC-ը:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/12/03/102990/]Հիշեցնենք[/url], որ պայթյունը տեղի էր ունեցել շաբաթ օրը, երբ հանքում գտնվել էր 181 հանքափոր:
Փրկարարները փլատակներից դուրս էին բերել 21 հանքափորի դի, 1 մարդ համարվում էր անհայտ կորած։ Որոնողական աշխատանքներ էին տարվում՝ վերջինի դին հայտնաբերելու ուղղությամբ։
Չինական ԶԼՄ-ները հաղորդում էին, որ հանքը շահագործման լիցենզիա չի ունեցել։ Դեպքի առնչությամբ հետաքննություն է սկսվել։
Նշենք, որ Չինաստանը համարվում է աշխարհի խոշորագույն ածխի արդյունահանման երկիրը, այն նաև զերծ չէ հանքերում հաճախակի տեղի ունեցող փլուզման դեպքերից։
Ամեն տարի, պաշտոնական տվյալներով, այդ երկրում մահանում է գրեթե 1000 մարդ։ Իրավապաշտպան կազմակերպությունները, սակայն, պնդում են, որ չինական իշխանությունները կեղծ տվյալներ են ներկայացնում և զոհերի թիվն իրականում ավելի շատ է լինում։