36343 դիտում
21:31 11-03-2017
Փաշինյանը կոչ արեց չտրվել հուսահատությանը կատարել ճիշտ ընտրություն: «Խաղաղություն Ձեր տներին» մաղթեց պատգամավորը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
«ԵԼՔ» դաշինքն այսօր ընտրարշավն իրականացրեց Քանաքեռ-Զեյթուն համայնքում : Դաշինքի մասը կազմող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ «ԵԼՔ»-ի քաղաքական թիմի ներկայացուցիչները քարոզչական թերթիկներ բաժանեցին բակերում՝ հավաստիացնելով, որ «ելք կա»:
Փաշինյանը բնակիչներին կոչ արեց չտրվել հուսահատությանը եւ ապրիլի 2-ին կատարել ճիշտ ընտրություն: «Խաղաղություն Ձեր տներին» մաղթեց պատգամավորը յուրաքանչյուր բակ այցելելիս:
Քաղաքացիներն առանձին դեպքերում հարցեր էին ուղղում դաշինքի թեկնածուներին, ոմանք էլ պատուհանից ձեռքով էին անում Փաշինյանին:
Տարեց տղամարդկանցից մեկն էլ լսելով պատգամավորի խոսքը, ասաց թե՝ «ելքը ո՞րն է, երկրից արտագաղթե՞լը»: Դաշինքի անդամներից մեկն էլ հակադարձեց՝ ասելով, որ ելքն այդ արտագաղթը կասեցնողներին ընտրելն է:
Լուսանկարները՝ Սարգիս Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 202+
202+
Նմանատիպ նյութեր
2780 դիտում
09:54 31-03-2017
Ապրիլի 2-ին մնում է ճիշտ ընտրություն կատարել՝ վաղը չզղջալու համար. «Ժողովուրդ»
4350 դիտում
11:11 28-05-2016
Ընտրություն չունեինք, հրաման էինք կատարում։ Դա մոլորություն է՝ ընտրություն միշտ էլ կա. «Առավոտ»