2783 դիտում
09:54 31-03-2017
Ապրիլի 2-ին մնում է ճիշտ ընտրություն կատարել՝ վաղը չզղջալու համար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կիրակի օրը՝ ապրիլի 2-ին, Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ՝ առաջինը սահմանադրական փոփոխություններից և երկրում խորհրդարանական կառավարման համակարգի ներդրումից հետո:
Այսօր այդ ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է. ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 9 ուժերը՝ 5 կուսակցություններն ու 4 դաշինքները, այս ընթացքում ներկայացրին իրենց ծրագրերը, փորձեցին համոզել ընտրողներին: Թե նրանց որքանո՞վ հաջողվեց, ցույց կտան ընտրությունների արդյունքները:
Իսկ մինչ այդ, նկատենք, որ ԱԺ այս ընտրություններն առավել քան կարևոր են. քանի որ միակ հնարավորությունն է լինելու առաջիկա հինգ տարիների իշխանությունը ձևավորելու հարցում: Նոր Սահմանադրությամբ Հայաստանում այլևս չեն անցկացվելու նախագահական ընտրություններ: Ուստի ապրիլի 2-ին քվեախցիկում ՀՀ քաղաքացին պետք է լրջորեն խորհի՝ ո՞ր ուժին է վստահելու մեր երկրի ապագան, ո՞ր ուժն է ի վիճակի իր վրա կրելու իշխանության ծանր ու պատասխանատու բեռը:
Այնպես որ, ընտրությունը պետք է կատարել այդ գիտակցությամբ, այլ ոչ թե տուրք տալով ընտրակաշառքի, ճնշումների, ծանոթ-բարեկամի գործոնին: Մեկ կարևոր փաստ ևս. այս ընտրությունների անցկացման համար ընտրական օրենսգրքով ներդրվել են մեխանիզմներ, որոնք նվազագույնի կհասցնեն ընտրակեղծիքները: Մնում է միայն ճիշտ ընտրություն կատարել՝ վաղը չզղջալու համար: Ձայներ կորելու հավանականությունը շատ քիչ է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4350 դիտում
11:11 28-05-2016
Ընտրություն չունեինք, հրաման էինք կատարում։ Դա մոլորություն է՝ ընտրություն միշտ էլ կա. «Առավոտ»
Այս բաժնից
937 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
892 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»