Թուրքիան կրկին սպառնում է, թե չեղյալ կհայտարարի Եվրամիության հետ միգրանտների հարցով համաձայնագիրը
Եվրամիության հետ կնքած գործարքները, այդ թվում՝ Թուրքիայի տարածք միգրանտների ընդունման մասին, սպառնալիքի տակ կհայտնվեն, եթե ԵՄ-ը Թուրքիայի քաղաքացիների համար վիզային ռեժիմը չչեղարկի։ Նման հայտարարություն է արել այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն, հայտնում է Reuters-ը։
Նրա խոսքով՝ Անկարան համաձայնագրի վերջնական տեքստն ուղարկելու ԵՄ-ին, և այն կամ կչեղարկվի կամ կիրագործվի;
Հիշեցնենք, որ ԵՄ-ի ու Թուրքիայի միջև համաձայնագիրը կնքվել է 2016 թ-ին, համաձայն որի՝ միգրանտների մի մասին կուղղեն դեպի Թուրքիա, որի դիմաց Թուրքիան մի քանի միլիարդ եվրո կստանա։
Ավելի ուշ Թուրքիաի նախագահ Էրդողանը դժգոհել էր, թե ստացված գումարը ատ քիչ է, և թուրքական իշխանություններն ավելի շատ են ծախսում միգրանտներին պահելու համար։