211652_close_icon

Էրդողանը սպառնում է, թե կխզի Եվրամիության հետ կնքված միգրացիոն համաձայնագիրը

views-count11576 դիտում article-date 16:44 07-04-2016
Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Եվրամիությանը նրանում, որ կառույցը չի կատարում միգրացիոն համաձայնագրով ստանձնած պարտավորությունները, հաղորդում է Ria Novosti-ն: Նա սպառնացել է, թե կխզի համաձայնագիրը: Էրդողանի խոսքով՝ ԵՄ-ը պետք է ոչ թե 3 մլրդ եվրո տրամադրի Թուրքիային, այլ 6 մլրդ: Հիշեցնենք, որ ԵՄ-ու Թուրքիայի միջև այս տարվա մարտի 18-ին ստորագրվեց համաձայնագիր՝ միգրացիոն ճգնաժամի կարգավորման վերաբերյալ: Կողմերը պարտավոևվեցին Թուրքիայի տարածքով անօրինական ճանապարհով դեպի Հունաստան մեկնող միգրանտներին վերադարձնել Թուրքիա, ինչի դիմաց Թուրքիայի համար կսահմանվեր առանց վիզայի ռեժիմ, ինչպես նաև 3 մլրդ եվրո՝ փախստականների հարցերը լուծելու համար: Սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ թուրքական կողմը չի կատարում իր ստանձնած պարտավորությունները:

Նմանատիպ նյութեր