Բացառիկ Mercedes Maybach G650. ներկայացվել է Ժնևում. կթողարկվի ընդամենը 99 օրինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ժնևում այս օրերին ընթացող միջազգային ավտոշոուի շրջանակներում ներկայացվել է 2017 մոդելային տարվա Mercedes Maybach G650 Landaulet բացառիկ ամենագնացը:
Այս աշնանը Ավստրիայում կմեկնարկի Mercedes Maybach G650 Landaulet ամենագնացի արտադրությունը, որի ընթացքում, ինչպես հայտնի է, կթողարկվի ընդամենը 99 օրինակ:
4 տեղանոց սրահի հետևի նստատեղերը վերցվել են S դասի Mercedes-ից և ունեն Spa մերսման ծրագիր:
V12 շարժիչով և 621 ձիաուժ հզորությամբ Mercedes Maybach G650 ավտոմեքենան կթողարկվի Ավստրիայի Magna Steyr գործարանում: