Ֆրանկֆուրտում ներկայացվել է 887 ձիաուժ հզորությամբ բացառիկ Brabus G V12 900-ը. կթողարկվի ընդամենը 10 օրինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանկֆուրտի հեղինակավոր միջազգայն ավտոցուցահանդեսի շրջանակներում ցուցադրվել է նոր Brabus G V12 900 բացառիկ ամենագնացը, որը հագեցած է 887 ձիաուժ հզորությամբ:
Ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ նոր մոդելից կթողարկվի ընդամենը 10 օրինակ:
Նշվում է, որ մեքենան համալրվել է Mercedes-Benz S600 L մոդելի շարժիչով, որն ի սկզբանե ուներ ընդամենը 530 ձիաուժ հզորություն:
Մենքենան կունենան 9 աստիճան փոխանցման տուփ, իսկ 100կմ/ժ արագության այն կհասնի 3.8 վայրկյանում:
Առավելագույն արագությունը կկազմի 280կմ/ժ: