211652_close_icon
views-count12979 դիտում article-date 15:41 10-03-2017

Հենրիխ Մխիթարյան. Իմ հայրենակիցներին լավ նվեր մատուցեցի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում «Ռոստովի» հետ ոչ-ոքի` 1:1 [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/10/1061126/]խաղալուց[/url] հետո մեկնաբանել է հանդիպումը: «Չեմ կարող ասել, թե գոհ եմ արդյունքից: Բայց արդեն ոչինչ չես փոխի: Պետք է պատրաստվենք պատասխան խաղին: Կարծում եմ, որ Մանչեսթերում ավելի լավ կխաղանք ու անհրաժեշտ արդյունքի կհասնենք: Ուրախ եմ, որ վնասվածքից հետո առաջին իսկ խաղում գոլ խփեցի: Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել հայրենակիցներիս, որոնք ինձ աջակցում էին մարզադաշտում: Կարծում եմ, որ նրանց լավ նվեր մատուցեցի` գոլի տեսքով: Հուսով եմ, որ նրանք բավականություն ստացան խաղից», ասել է Մխիթարյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր