Հենրիխ Մխիթարյան. Ուզում եմ ապացուցել, որ լավ ֆուտբոլիստ եմ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ Դորտմունդի «Բորուսիայից»:
«Նույնիսկ չեմ էլ ցանկանում խոսել բոլոր այդ շշուկնեի մասին: Պարզապես դեպի առաջ եմ նայում: Ինձ այստեղ դուր է գալիս և դա ամենակարևորն է:
Դա ճիշտ է, որ Տոմաս Տուխելի գալը դրրական ազդեց իմ վրա: Բայց դա իմ որոշումն էր՝ մնալ թիմում:
Ես բազմաթիվ նպատակներ ունեմ, ցանկանում եմ բոլորին ապացուցել, որ լավ ֆուտբոլիստ եմ: Ցանկանում եմ ուրախացնել «Բորուսիայի» երկրպագուներին և նաև ինձ:
Կարևոր է, որ մենք լուրջ առանձնազրույց ունեցանք Տուխելի հետ: Նա մարզչական մեծ պոտենցիալ ունի, հիանալիս է հասկանում ֆուտբոլը և շնչում խաղով: Նա գիտի ինչպես թիմ կառուցել և լավ պաշտպանվել», ասել է Մխիթարյանը: