ԱՄՆ դաշնային քննչական կոմիտեն չի պարզել, թե ով է համակարգչային հարձակման ենթարկել Sony Pictures-ի համակարգիչները
Նոյեմբեր ամսվա կեսին Guardians of Peace խմբի հաքերները Sony Pictures Entertainment ընկերության համակարգիչները հարձակման են ենթարկել և տեղադրել են ընկերության մի քանի ֆիլմեր, այդ թվում դեռ էկրաններ դուրս չեկած ֆիլմերը:
Բացի այդ, հաքերներն էլեկտրոնային փոստ են կարողացել մուտք գործել և աշխատակիցների և այլ նյութերի տվյալներ ձեռք բերել, որից հետո սպառնացել էին դրանք հրապարակել:
Սկսված հետաքննությանը միացել են ԱՄՆ դաշնային քննչական կոմիտեն և ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը:
Ավելի վաղ հայտնի էր, որ հակերներին հաջողվել էր բացահայտել այնպիսի ինֆորմացիա, ինչպիսին է Անջելինա Ջոլիի , Կամերոն Դիասի և Ջոն Հիլի անձնագրային տվյալները: