Լարս Լագերբեկ. «Բարսելոնայի» հաղթանակը Սուարեսի անվան թատրոն էր
Նորվեգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լարս Լագերբեկը իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Բարսելոնայի» [url=https://shamshyan.com/hy/article/2017/03/09/1060975/]հաղթանակը[/url] ՊՍԺ-ի նկատմամբ (6:1):
«Դա նոնսենս է, որ այդ խաղը վճռեցին սիմուլյացիաները: Ես ցավում եմ ֆուտբոլի համար:
Ես շատ զայրացած եմ: Դա Լուիս Սուարեսի անվան իսկական թատրոն էր: Ինչի՞ համար են դարպասների մոտ կանգնող մրցավարական օգնականները, եթե նրանք ոչինչ չեն նկատում», ասել է Լագերբեկը:


