211652_close_icon
views-count56889 դիտում article-date 02:02 09-03-2017

«Բարսելոնան» պատմության մեծագույն հրաշքը գործեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ «Բարսելոնա»-ՊՍԺ հանդիպումը մտավ պատմության մեջ: Անկասկած, այն ֆուտբոլի պատմության մեջ մեծագույն խաղերից մեկն է, եթե ոչ` լավագույնը: Առաջին խաղում 0:4 հաշվով պարտվելուց հետո միայն «Բարսելոնայի» ամենամոլեռանդ երկրպագուները մի փոքր հույս ունեին, որ կատալոնացիներին կհաջողվի գնդակների նման տարբերությունը ետ բերել: Հանդիպման առաջին խաղակեսը կատալոնացիների համար լավատեսության հիմքեր տվեց. «Բարսելոնան» իր լավագույն տարիները հիշեց, պարզապես խեղդեց մրցակցին և խաղակեսն ավարտեց 2:0 հաշվով: Հետո Մեսին եռապատկեց հաշիվը: Արդեն հաղթանակը մոտ էր: Բայց երբ Կավանին կարողացավ գոլ խփել, ամեն ինչ ավարտված համարվեց: Կատալոնացիներին երեք գոլ էր անհրաժեշտ: Սակայն մինչև 88-րդ րոպեն ոչինչ չէր ստացվում: Իսկ հետո եղավ անհավանականը. 7 րոպեի ընթացքում, որոնցից 5-ը խաղի ավելացված ժամանակն էր, «Բարսելոնան» 3 գոլ խփեց: Վերջին գոլը Սերժի Ռոբերտոն խփեց վերջին վայրկյաններին և «Բարսան» հաղթեց 6:1 հաշվով: Սա ֆանտաստիկա էր, հրաշք, այստեղ ընդհանրապես ոչ մի բառով հնարավոր չէ տեղի ունեցածը նկարագրել: Սա նորին մեծություն ֆուտբոլի փառահեղ նվերն էր այս մարզաձևի բոլոր սիրահարներին, որոնք դեռ տասնամյակներ շարունակ կհիշեն այս խաղի մասին: Ընդ որում, «Բարսելոնան» դարձավ ՉԼ-ի առաջին թիմը, որը կարողացել է 4 գնդակի տարբերությամբ պարտությունից հետո ընդհանուր դիմակայությունում հաղթանակ տանել: Օրվա մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» 4:0 հաշվով հաղթեց «Բենֆիկային» և նույնպես դուրս եկավ 1/8 եզրափակիչ: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: [b]Չեմպիոնների լիգա. 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպումներ [/b] «Բարսելոնա» (Իսպանիա) - ՊՍԺ (Ֆրանսիա)՝ 6:1 (առաջին խաղ՝ 0:4) Լուիս Սուարես, 3, Լայվեն Կյուրզավա, 40 (ինքնագոլ), Լիոնել Մեսի, 51 (11մ), Նեյմար, 88, 90 (11մ), Սերժի Ռոբերտո, 90+5 - Էդինսոն Կավանի, 62 «Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) - «Բենֆիկա» (Պորտուգալիա)՝ 4։0 (առաջին խաղ՝ 0:1) Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 4, 61, 85, Լուկաշ Պիշչեկ, 59
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր