211652_close_icon
views-count27315 դիտում article-date 11:14 08-03-2017

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ ՎԼԱԴԻՄԻՐ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

Սիրելի կանա՛յք: Ոստիկանության համակարգի անունից շնորհավորում եմ Մարտի 8-ի՝ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ: Շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք տան ու երեխաների պահապան հրեշտակներ լինելուց զատ, որպես անդավաճան զինակիցներ մեզ հետ հավասար և արժանապատվորեն կրում են ոստիկանի պատվավոր կոչումը, անմնացորդ իրագործում մեր մարդակենտրոն ու մարդասեր առաքելությունը՝ պրոֆեսիոնալիզմով ու պատասխանատվությամբ բնավ չզիջելով տղամարդկանց: Շնորհավորում ու շնորհակալ եմ մեր վետերան կանանց, որոնք մասնագիտական փառավոր ուղի անցնելով՝ այսօր էլ շարքում են, մեզ փոխանցելով իրենց հարուստ փորձը, աներեր հավատն ու հավատարմությունը ողջ կյանքի համար ընտրված գործին: Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին, որ ամուր թիկունք են կյանքը օրենքի ու ժողովրդի ծառայությանը տված իրենց հարազատներին: Շնորհավորում եմ բոլոր կանանց: Թող խաղաղ լինի ձեր երկինքը, տունը՝ շեն ու ապահով, այրերն ու զավակները՝ սիրող ու երախտագետ: Երջանկություն ձեզ, սիրելինե՛ր Աստված ձեզ պահապան:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր