Մարկոս Ռոխոյի եղբայրը կողոպուտ կատարելիս սպանվել է
Արգենտինայում սպանվել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Մարկոս Ռոխոյի զարմիկը:
17-ամյա պատանին` իր ընկերոջ հետ միասին կողոպուտի նպատակով հարձակվել է թոշակառու ոստիկանի վրա: Սակայն նախկին իրավապահը նրանց վրա կրակ է բացել: Ռոխոյի եղբոր հանցակիցը տեղում սպանվել է, իսկ ֆուտբոլիստի զարմիկը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ ստացած հրազենային վնասվածքից մահացել է:
Ոստիկանությունը հայտնել է, որ մինչ այդ հանցագործները փորձել են թալանել տաքսի ավտոմեքենան, սակայն վարորդին հաջողվել էր փախչել: