211652_close_icon
views-count983 դիտում article-date 14:30 03-11-2014

Ռոխոյի վնասվածքը լուրջ չէ

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի պաշտպան Մարկոս Ռոխոյի ուսի վնասվածքը, որը արգենտինացին ստացել էր Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ի հետ կայացած խաղի ժամանակ, լուրջ չէ: Այդ մասին պաշտպանը գրել է իր Twitter-ի պաշտոնական էջում: Հիշեցնենք, որ խաղն ավարտվեց «Մանչեսթեր Սիթի»-ի 1:0 հաշվով հաղթանակով: «Շնորհակալություն աջակցության համար, փառք Աստծո, ինձ հետ ամեն ինչ կարգին է: Ոչ մի լուրջ խնդիր չկա»,-գրել է Ռոխոն: Սպասվում է, որ Ռոխոն պատրաստ կլինի հաջորդ տուրում «Կրիստալ Պելաս»-ի հետ կայացած խաղին, որը կկայանա նոյեմբերի 8-ին:

Նմանատիպ նյութեր