ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաստատել է Սիրիայում ռազմական հարցերով ռուս խորհրդականի մահվան մասին տեղեկությունը
Ռուս ռազմական հարցերով խորհրդական, մայոր Սերգեյ Բորդովը զոհվել է Սիրիայում գրոհայինների կողմից զինվորական կայազորի վրա իրականացրած հարձակման հետևանքով: Այս մասին հայտնում է TACC-ը:
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հաստատել է խորհրդականի մահվան մասին տեղեկությունը:
Ըստ ՌԴ նախարարության հայտարարության՝ սպան, զբաղվում էր սիրիական ստորաբաժանումների զինվորների վերապատրաստմամբ: Նա թույլ չի տվել ահաբեկիչներին ներխուժել բնակելի թաղամասեր` իր վրա վերցնելով սիրիացի զինծառայողների հրամանատարությունը:
Ս. Բորդովին հետմահու ներկայացրել են պետական պարգևի: