Վալերի Գերգիևի ղեկավարած սիմֆոնիկ նվագախումբը համերգ է տվել սիրիական Պալմիրայում
Վալերի Գերգիևի ղեկավարությամբ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբն այսօր համերգով հանդես է եկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից ազատագրված սիրիական Պալմիրայում: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աշխարհահռչակ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի համերգը կայացել էր Պալմիրայի աշխարհահռչակ ամֆիթատրոնի հարթակում` «Պալմիրայի մասին աղոթքով: Երաժշտությունը կենդանացնում է հնագույն պատերը» խորագրով:
Հիշեցնենք, որ 2016 թվականի մարտի վերջին սիրիական բանակն ազատագրել է Պալմիրան: