1944 դիտում
20:43 02-06-2015
Պալմիրայում բնակվող հազվագյուտ թռչնի մասին տեղեկությունը գնահատվում է 1000 դոլար
Իսլամիստների կողմից Սիրիայի հնագույն քաղաքի՝ Պալմիրայի զավթումը գիտնականների շրջանում մտահոգության պատճառ է դարձել: Բանն այն է, որ 2002 թվականին այդտեղ հայտնաբերվել էին «Ճաղատ իբիս» տեսակի թռչուններ, որոնք գտնվել են հատուկ կացարանում եւ վերահսկվել մասնագետների կողմից:
Իսլամիստների գրավումից հետո թռչունները մնացել են առանց խնամքի. երեք «Իբիս» է կորել, որոնց ճակատագիրը հայտնի չէ: Տեղեկություն հաղորդողին սպասվում է պարգեւ՝ 1000 դոլարի տեսքով: Գիտնականների համար հատկապես կարեւոր է էգ թռչունը, քանի որ միայն նա գիտի Եթովպիա տանող ճանապարհը: Առանց նրա մյուս թռչունները կսատկեն:
Ավելի վաղ այդ թռչունները ոչնչացված էին համարվում, բայց ի ուրախություն մասնագետների, Պալմիրայում գտնվեց Կարմիր գրքում ներառված յոթ «Իբիս»: Նրանցից միայն չորսին էր հաջողվել ողջ մնալ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1924 դիտում
10:43 28-12-2024
Եղիսաբեթ II-ի հարազատ քրոջ թոռը հանդիպում է հայ նկարչուհի Էլեոնորա Էքսերջյանի հետ
3667 դիտում
10:53 27-12-2024
Մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն․ Գագիկ Սուրենյան