Խեսե Ռոդրիգես. Եթե այսպես շարունակենք, հաղթանակը Չեմպիոնների լիգայում մեզ երաշխավորված է
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խեսե Ռոդրիգեսը իր կարծիքն է հայտնել «Բարսելոնայի» նկատմամբ տարած [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/03/81362/]հաղթանակի [/url](2:1) վերաբերյալ:
«Չգիտեմ, թե մեզ առաջնությունում ինչ է սպասվում: Մենք մեր մասով ամեն ինչ պետք է անենք. հաղթենք Լա Լիգայի մնացած բոլոր խաղերում:
Իսկ այժմ մենք պետք է կենտրոնանանք Չեմպիոնների լիգայի խաղի վրա, որը կայանալու է չորեքշաբթի օրը: Եթե մենք այս ոգով շարունակենք խաղալ, Չեմպիոնների լիգայում մեր հաղթանակը երաշխավորված է:
Ինչ վերաբերում է Բեյլի գոլին, ապա մրցավարը սխալ թույլ տվեց, որի կարիքը չկար», ասել է Խեսեն: