Անգլիայի առաջնություն. Արթուր Բորուցի հերոսությունները «Մանչեսթեր Յունայթեդին» թանկ արժեցան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Բորնմութին»` 1:1:
Մանկունյանցիները բացեցին խաղի հաշիվը: Հյուրերը 40-րդ րոպեին 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան, որը դիպուկ իրացրեց Քինգը:
1-ին խաղակեսի վերջնամասում սկանդալային դրվագ գրանցվեց: Իբրահիմովիչը արմունկով հարվածեց մրցակցի խաղացողին, սակայն մրցավարը շվեդ հարձակվողին կարմիր քարտ ցույց տալու փոխարեն խաղադաշտից հեռացրեց հյուրերի խաղացողին` Մինգսին:
2-րդ խաղակեսում մանկունյանցիները հսկայական առավելություն ունեին, գոլային բազմաթիվ պահեր ստեղծեցին, բայց` սովորության համաձայն, հերթական դարպասապահը, այս անգամ` Արթուր Բորուցը, պարզապես հրաշքներ էր գործում: Նա ետ մղեց, որսաց բոլոր հարվածները, այդ թվում` Իբրահիմովիչի իրացրած 11 մետրանոց հարվածը և արդյունքում խաղի հաշիվն այդպես էլ չփոխվեց: «Բորնմութը» 10 հոգով կարողացավ պահպանել ոչ-ոքին` 1:1:
Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց էր թողնում խաղը:
Այս ոչ-ոքիից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 49 միավոր և հավասարվեց 5-րդ տեղում ընթացող «Լիվերպուլին», որն այսօր իր հանդիպումը կանցկացնի Լոնդոնի «Արսենալի» հետ:
[b]Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր
[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բորնմութ»՝ 1:1
Մարկոս Ռոխո, 23 - Ջոշուա Քինգ, 40, 11մ