Անգլիայի առաջնություն. «Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Չելսիին» և հավասարվեց «Յունայթեդին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի առաջնության 7-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց Լոնդոնի «Չելսիին»:
Հանդիպման հաղթական գոլը 67-րդ րոպեին խփեց «Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կևին դե Բրյույնեն:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 19 միավոր և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ միասին կիսում է 1-2-րդ հորիզոնականները:
[b]Անգլիայի առաջնություն, 7-րդ տուր
[/b]
«Մանչեսթեր Սիթի»-«Չելսի»
Դե Բրյույնե, 67