35952 դիտում
17:40 03-03-2017
Մարտական դիրքում պայթյունից ժամկետային զինծառայողներ են վիրավորվել
Փետրվարի 28-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթյուն, ինչի հետևանքով ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հոսպիտալ:
Տեղեկությունը հաստատել է ՀՀ ՊՆախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Գևորգի Գրիգորյանը, Պերճ Արմենի Գաբրիելյանը և Էրիկ Սամվելի Սահակյանը:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկանում ենք, որ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու 3 ժամկետային զինծառայողի մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքները:
Նախնական տվյալներով՝ 2017թ. փետրվարի 28-ին՝ ժամը 13:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանության շրջանի մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս տեղի է ունեցել պայթուցիկ սարքի պայթյուն, ինչի հետևանքով ինժեներական աշխատանքներ կատարող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Նարեկ Գևորգի Գրիգորյանը, Պերճ Արմենի Գաբրիելյանը և Էրիկ Սամվելի Սահակյանն ստացել են տարբեր աստիճանի բեկորային մարմնական վնասվածքներ:
Տուժած զինծառաողներն անմիջապես տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, եթե անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ):
Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ նյութեր
19752 դիտում
14:07 28-10-2021
Գեղարքունիքի մարզում նռանկի պայթյունից զինծառայողներ են վիրավորվել. yelaket.am
22170 դիտում
14:48 25-01-2017
ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում ժամկետային զինծառայող է մահացել
Այս բաժնից
559 դիտում
22:26 30-04-2024
Շրջակա միջավայրի նախարարությունում մասնագիտական հանդիպում-քննարկում է անցկացվել
520 դիտում
22:12 30-04-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է