211652_close_icon
views-count7790 դիտում article-date 15:30 02-03-2017

Երիկամային անբավարարությամբ տառապող երիտասարդի վիճակը շարունակում է մնալ ծանր. նրան օգնություն է հարկավոր

2014 թ-ին ԶԼՄ-ներում հրապարակումներ հայտնվեցին 26-ամյա Ռուսլան Սարգսյանի մասին, ով տառապում էր երիկամային անբավարարությամբ ու պետք է վիրահատվեր: Ռուսլանի ընտանիքն Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղից է ու նման վիրահատության գումար չուներ: Դրա վերաբերյալ հրապարակումներին արձագանքեց բարերար, ով փոխանցեց անհրաժեշտ 3 մլն դրամը, Ռուսլանի հայրը՝ փոխպատվաստման համար տրամադրեց իր երիկամն ու երիտասարդը ոտքի կանգնեց: Այսօր նա աշխատում է որպես արհեստավոր, փորձում օգնել ընտանիքին: Սակայն այս անգամ ևս ընտանիքը բոլորիս օգնության կարիքն ունի: Բանն այն է, որ Ռուսլան Սարգսյանի երիկամային հիվանդությունը ժառանգական է ու փոխանցվել է մորից որդիներին: Նույն ախտորոշումը հիմա ունի Ռուսլանի կրտսեր եղբայրը՝ 23-ամյա Սևակ Սարգսյանը: «Իմ հիվանդությունը հայտնաբերվեց բանակ զորակոչվելուց առաջ: Ընտանիքս ամեն կերպ փորձել էր օգնել եղբորս՝ Ռուսլանին, փորձել էր միջոցներ գտնել ու իմ հիվանդության մասին լուրը նոր հարված էր: Բուժվում եմ արդեն մի քանի տարի: Շաբաթական 3 անգամ ստանում եմ դիալեզ, որի արժեքն ամսական կազմում է 60 հազար դրամ: Բացի այդ նաև լրացուցիչ դեղերը, որոնց արժեքը 35 հազար դրամ է», - ասաց Սևակ Սարգսյանը: Հիվանդության պատճառով ինքն աշխատել չի կարող, հայրն ու եղբայրը ևս, քանի որ դոնոր դառնալուց հետո հայրն ապրում է մեկ երիկամով, իսկ եղբայրը՝ Ռուսլանն, ամեն դեպքում ծանր աշխատանք անել չի կարող: Միևնույն ժամանակ դիալեզի կուրսերը չեն կարող բուժում լինել երիտասարդի համար ու նա ևս ունի վիրահատության, փոխպատվաստման կարիք: «Հայրս արդեն եղել է եղբորս դոնորը, մայրս՝ դոնոր դառնալ չի կարող, քանի որ այս հիվանդությունը ժառանգաբար փոխանցվում է հենց իր կողմից: Այլ մոտ բարեկամ մենք չունենք: Այնպես որ ես վիրահատվելու հույս չունեի: Ամեն դեպքում հետաքրքրվեցինք ու իմացանք, որ Գերմանիայում հնարավոր է վիրահատություն կատարել: Դիմեցինք կլինիկաներից մեկին ու ստացանք դրական պատասխան: Պետք է մեկնեմ այնտեղ, հետազոտվեմ ու վիրահատվեմ: Սա ինձ համար բուժվելու հույս է, բայց այն իրականություն դարձնելու համար ընտանիքս գումար չունի», - ասաց Սևակ Սարգսյանը: Նա ընդգծում է, եթե կարողանար ինքնուրույն կաշխատեր որքան պետք է, սակայն առողջական վիճակը դա անհնար է դարձնում: Նրա խոսքով՝ Ռուսլանին բարերարի կողմից տրված օգնությունն իր ընտանիքին հույս տվեց, որ ամեն բան կկարգավորվի ու նա հավատում է՝ ինքը ևս կբուժվի: Այդ նպատակով Սևակ Սարգսյանի անունով «Արարատ» բանկում բացվել են հաշվեհամարներ: AMD 151 002 463 009 0100 USD 151 002 463 009 0101 EUR 151 002 463 009 0149 RUB 151 002 463 009 0158 Մանրամասների համար կարող եք դիմել Սևակին՝ հեռ. 077343335, կամ 077242938

Նմանատիպ նյութեր