6640 դիտում
18:17 18-05-2016
Թոքերի ուուցքով տառապող 14-ամյա տղան հիվանդանոցում նկարում է, որ կարողանա հոգալ բուժման ծախսերը. նրան մեր օգնությունն է հարկավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Աբրահամ Մխիթարի Թադևոսյանը ծնվել է 2002 թվականին Արմավիրի մարզի գյուղ Լենուղիում: 2013 թվականին տղայի մոտ ի հայտ են գալիս առողջական լուրջ խնդիրներ: Հարազատները մտածել են թոքաբորբ է, սակայն պարզվել է՝ թոքերում ուռուցք է: 3-րդ մանկական հիվանդանոցում կատարել են վիրահատություն, սակայն վիճակը չի կարգավորվել:
Երեք ամիս բուժվել է Քանաքեռի ուռուցքաբանական ինստիտուտում, այնուհետև տեղափոխվել Մուրացանի անվան բժշկական կենտրոն ՝ քիմիաթերապիայի բաժանմունք:
Արդեն հինգ ամիս է՝ Աբրահամը բուժվում է այստեղ, երեխայի մոտ նկատվել է հիվանդության բուժման դրական դինամիկա և որպեսի հիվանդությունը չկրկնվի Աբրահամը պետք է անցնի ևս մեկ կուրս, որն իր մեջ ներառում է վեց քիմիաթերապիա՝ամեն մի թերապիան արժե 500 000 դրամ:
Ծնողներն այլևս չունեն հնարավորություն, ուստի և դիմում են հայրենակիցների աջակցությանը:
Աբրահամը հրաշալի նկարում է և հիվանդանոցում էլ ժամանակն անիմաստ չի վատնում, ստեղծագործում է՝ մտածելով, որ նկարները վաճառելով գումար կվաստակի և իր բուժման ծախսերը կհոգա:
Ովքեր կցանկանան աջակցել Աբրահամին, ՎՏԲ-Հայաստան բանկում Աբրահամի մայրիկի՝ Աստղիկ Մարտիրոսյանի անունով բացվել են հաշվեհամարներ՝
16009032580602 ՀՀ դրամ;
16009032580603 ԱՄՆ դոլար;
16009032580604 ԵՎՐՈ;
16009032580605 ՌԴ ռուբլի;
SWIFT:ARMJAM22:
Աբրահամի մայրիկի՝ Աստղիկ Մարտիրոսյանի հեռախոսահամարներն են՝ +37455 326 947, +37455 808 308:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3430 դիտում
16:50 23-02-2017
Բազմազավակ ընտանիքի փոքրիկը բուժման կարիք ունի, սակայն հարազատները չեն կարող հոգալ ծախսերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
40234 դիտում
14:32 19-05-2017
Սուր լեյկոզով տառապող 26-ամյա աղջկան բուժման գումար կամ դեղորայք է հարկավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
709 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2056 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
709 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար