10628 դիտում
13:36 15-12-2016
Երիկամային անբավարարությամբ տառապող 22-ամյա Սևակն այժմ ունի դոնոր, իսկ վիրահատության համար անհրաժեշտ է 2.5 մլն դրամ
22-ամյա Սարգսյան Սևակին անհրաժեշտ է երիկամային փոխպատվաստման վիրահատություն: Սևակն ունի երիկամային սուր անբավարարություն, որը ժառանգաբար փոխանցվել է մորից: Հարազատ եղբայրը՝ Ռուսլանը ևս ուներ այս հիվանդությունը, ով ժամանակին կարողացավ գտնել անհատ բարերար, ֆինանսավորման համար և վիրահատվեց բարեհաջող: Այդ ժամանակ դոնորը հայրն էր: Իսկ այժմ Սևակի դոնորը հորեղբոր որդին է, ով համաձայնվել է իր երիկամներից մեկը նվիրաբերել Սևակին:
Երիկամային փոխպատվաստման վիրահատությունը արժե 2,5 միլիոն դրամ, որ պետք է վճարի հիվանդը; Սակայն Սևակի սոցիալական սուղ միջոցները թույլ չեն տալիս կատարելու այս անհրաժեշտ փոխպատվաստումը: Ապրում է 5 հոգանոց ընտանիքում /2 ծնողների, տատիկի և իր կնոջ հետ/ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղում: Ոչ մեկը հիմնական աշխատանք չունի, միակ եկամուտը կազմում է իր հաշմանդամության և տատիկի տարիքային կենսաթոշակները: Շաբաթը 3 անգամ հասնում է Երևան, ստանալու հեմոդիալիզ ՞Արաբկիր՞ Բժշկական Համալիրում: Երիտասարդը մեծ խնդրանքով դիմում է բոլոր նրանց, ովքեր օգնելու հնարավորություն ունեն:Ամեն մի լումա մեծ նշանակություն ունի Սևակի հետագա կյանքի համար: Ուստի Սևակ Սարգսյանի անունով «Արարատ» բանկում բացվել են հաշվեհամարներ`
[b]AMD 151 002 463 009 0100
USD 151 002 463 009 0101
EUR 151 002 463 009 0149
RUB 151 002 463 009 0158[/b]
Մանրամասների համար կարող եք դիմել Սևակին՝ հեռ. [b]077343335[/b], կամ նրա մայրիկին՝ Լյուդմիլա Սարգսյանին հեռ.[b] 077242938[/b]:
Նմանատիպ նյութեր
7808 դիտում
15:30 02-03-2017
Երիկամային անբավարարությամբ տառապող երիտասարդի վիճակը շարունակում է մնալ ծանր. նրան օգնություն է հարկավոր
2551 դիտում
22:37 15-11-2016
Երիկամային հիվանդությամբ տառապող երիտասարդը դիմում է բոլոր նրանց, ովքեր օգնելու հնարավորություն ունեն
1599 դիտում
16:22 16-02-2015
20-ամյա Սևակն օգնության կարիք ունի. տեսանյութ
Այս բաժնից
943 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»