211652_close_icon
views-count2554 դիտում article-date 22:37 15-11-2016

Երիկամային հիվանդությամբ տառապող երիտասարդը դիմում է բոլոր նրանց, ովքեր օգնելու հնարավորություն ունեն

Ամիսներ առաջ անդրադարձել էինք Ռուսլան և Սևակ Սարգսյան եղբայրներին, ովքեր երիկամային հիվանդություն ու [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/15/101240/]օգնության կարիք ունեին:[/url] 2014 թ-ին ԶԼՄ-ներում հրապարակումներ հայտնվեցին 25-ամյա Ռուսլան Սարգսյանի մասին, ով տառապում էր երիկամային անբավարարությամբ ու պետք է վիրահատվեր: Ռուսլանի ընտանիքն Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղից է ու նման վիրահատության գումար չուներ: Դրա վերաբերյալ հրապարակումներին արձագանքեց բարերար, ով փոխանցեց անհրաժեշտ 3 մլն դրամը, Ռուսլանի հայրը՝ փոխպատվաստման համար տրամադրեց իր երիկամն ու երիտասարդը ոտքի կանգնեց: Այսօր նա աշխատում է որպես արհեստավոր, փորձում օգնել ընտանիքին: Սակայն այս անգամ ևս ընտանիքը բոլորիս օգնության կարիքն ունի: Բանն այն է, որ Ռուսլան Սարգսյանի երիկամային հիվանդությունը ժառանգական է ու փոխանցվել է մորից որդիներին: Նույն ախտորոշումը հիմա ունի Ռուսլանի կրտսեր եղբայրը՝ 22-ամյա Սևակ Սարգսյանը: «Իմ հիվանդությունը հայտնաբերվեց բանակ զորակոչվելուց առաջ: Ընտանիքս ամեն կերպ փորձել էր օգնել եղբորս՝ Ռուսլանին, փորձել էր միջոցներ գտնել ու իմ հիվանդության մասին լուրը նոր հարված էր: Բուժվում եմ արդեն մի քանի տարի: Շաբաթական 3 անգամ ստանում եմ դիալեզ, որի արժեքն ամսական կազմում է 60 հազար դրամ: Բացի այդ նաև լրացուցիչ դեղերը, որոնց արժեքը 35 հազար դրամ է», - ասաց Սևակ Սարգսյանը: Միևնույն ժամանակ դիալեզի կուրսերը չեն կարող բուժում լինել երիտասարդի համար ու նա վիրահատության, փոխպատվաստման կարիք ունի: Ամիսներ առաջ վիրահատության հարցը բարդ էր` Ռուսլանի հայրն արդեն եղել էր եղբոր դոնորն, իսկ մայրը դոնոր լինել չէր կարող, քանի որ հիվանդությունը ժառանգաբար փոխանցվում է հենց նրա կողմից: [b]«Հիմա մեզ հաջողվել է գտնել համապատասխան դոնոր, ինչն առողջանալու հույս է ինձ համար: Վիրահատությունը պատրաստ են կատարել Երևանում, սակայն վիրահատության գումարն ընտանիքս չունի»,- Aysor.am-ի թղթակցին ասաց Սևակ Սարգսյանը:[/b] Երիտասարդը դիմում է բոլոր նրանց, ովքեր օգնելու հնարավորություն ունեն: Սևակ Սարգսյանի անունով «Արարատ» բանկում բացվել են հաշվեհամարներ: AMD 151 002 463 009 0100 USD 151 002 463 009 0101 EUR 151 002 463 009 0149 RUB 151 002 463 009 0158 Մանրամասների համար կարող եք դիմել Սևակին՝ հեռ. 077343335, կամ նրա մայրիկին՝ Լյուդմիլա Սարգսյանին հեռ. 077242938:

Նմանատիպ նյութեր