211652_close_icon
views-count501 դիտում article-date 15:54 01-03-2017

Ամենօրյա աշխատանքները Երևանի արտաքին լուսավորության ցանցում շարունակվում են

Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ փետրվարի 20-24-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցների ու բակերի 604 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Փետրվար ամսվա ընթացքում կառուցվել և Երևանի արտաքին լուսավորության ցանցին է միացվել 10 փողոց, նրբանցք և 6 բակային տարածք: Ընթացքի մեջ են Նոր Արեշի 14-րդ փողոցի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական բնույթի միջոցառումներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ: Երևանի քաղաքապետարան

Նմանատիպ նյութեր