1917 դիտում
14:36 01-03-2017
Պետական կադաստրում մի շարք լիազորված օպերատորներ հավաստագրեր ստացան
Քաղաքացիներին մատուցվող ծառայություններն էլ ավելի դյուրացնելու նպատակով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները հնարավորություն ընձեռեցին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների գործառույթներն արդեն 2016 թվականի նոյեմբերից պատվիրակել նաև ՀՀ կառավարության լիազորված օպերատորներին` Հայփոստ, Արդշինբանկ, Ամերիաբանկ, Կոնվերսբանկ, Անելիք բանկ և Հայէկոնոմբանկ, որոնց ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ (27.10.2016թ. թիվ 1109-Ն որոշում), տեղեկացնում են ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Այդ նպատակով, ներկայումս, անշարժ գույքի կադաստրի համակարգում կազմակերպվում է նշված օպերատորների մասնագիտական ուսուցում՝ տեսական և գործնական դասընթացների միջոցով: Ընդ որում, գործնական դասընթացները կազմակերպվում են կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակներում, իսկ տեսական դասընթացները՝ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ում (Կոմիտաս 35/2 հասցեում):
Փետրվարի 26-ին դասընթացների ավարտից հետո օպերատորներին (Անելիք բանկ և Հայէկոնոմբանկ) տրամադրվեցին հավաստագրեր, ինչը վերջիններիս հնարավորություն կտա իրականացնելու ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի սպասարկման գրասենյակների գործառույթները:
Նմանատիպ նյութեր
3443 դիտում
16:37 16-03-2017
Երեխաներ ունեցող ուսանողները ստացան ուսման վարձի փոխհատուցման հավաստագրեր. նրանց ուսման վարձը կհոգա ՀԵՀ-ը
17578 դիտում
21:44 14-07-2017
«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները ստացան հավաստագրեր
Այս բաժնից
2800 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10528 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am