2672 դիտում
22:00 10-06-2016
Այսօր ԵՊՀ տարբեր ֆակուլտետների 12 ուսանողներ «Վարդանանց ասպետներ» միության կողմից կրթաթոշակների հավաստագրեր ստացան
Միջոցառման կազմակերպիչը ԵՊՀ միջազգային համագործակցության վարչությունն էր: Վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը ողջունեց համալսարանականներին և հույս հայտնեց, որ ուսանողներն անվանական կրթաթոշակները նպատակային կծախսեն:
«ԵՊՀ-ն նմանաբնույթ համագործակցության բավականին մեծ փորձ ունի, ինչի շրջանակներում տեղական և արտասահմանյան ընկերություններն ու հիմնադրամները մեր ուսանողներին անվանական կրթաթոշակներ են տրամադրում: Դրանց մի մասը, իհարկե, մեծ գումար չէ, սակայն այն, անկասկած, թեթևացնում է ուսանողների հոգսերը»,- նշեց Ալեքսանդր Մարգարովը:
Այնուհետև պարոն Մարգարովն ուսանողներին հանձնեց կրթաթոշակների հավաստագրերը և գալիք ուսումնական տարում բարի երթ մաղթեց նրանց:
Հավելենք, որ ուսանողների ընտրությունն իրականացվել է ֆակուլտետների կողմից ներկայացված երաշխավորագրերի հիման վրա: Ֆակուլտետի ղեկավարները թեկնածուներին առաջադրելիս հաշվի են առել ուսանողի առաջադիմությունն ու գիտական գործունեության ընթացքում ցուցաբերած ակտիվությունը:
ԵՊՀ ռադիոֆիզիկայի 3-րդ կուրսի ուսանող, կրթաթոշակակիր Բաբկեն Հովհաննիսյանը, ով նաև ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահն է, դեռ չի որոշել, թե ինչպես պետք է ծախսի 250 ԱՄՆ դոլարին համարժեք կրթաթոշակը:
«Անվանական կրթաթոշակի արժանանալն ու ֆակուլտետի ղեկավարության կողմից երաշխավորվելը միանշանակ հաճելի է: Վստահ եմ, որ այն օգտակար կլինի ուսման վարձը վճարելու կամ մասնագիտական գրականություն ձեռք բերելու հարցում»,- ասում է Բաբկեն Հովհաննիսյանը:
Նմանատիպ նյութեր
1153 դիտում
14:50 23-09-2014
ՀՀԿ ԵԿ կողմից մի շարք ուսանողներ կարժանանան անվանական կրթաթոշակների
5633 դիտում
20:21 20-09-2016
ԱՄՆ «Վարդանանց ասպետներ» կազմակերպությունը 100 տարեկան է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
493 դիտում
18:24 27-12-2024
ՏԿԵ նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
424 դիտում
18:11 27-12-2024
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ