«Սփյուռք» ամառային դպրոցի մասնակիցները ստացան հավաստագրեր
Հուլիսի 14-ին ԵՊՀ մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Սփյուռք» ամառային դպրոցի Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչների, Սփյուռքահայ լրագրողների և Ազգային երգի ու պարի վարպետության դասընթացների փակման արարողությունը, որին մասնակցեցին 90 սփյուռքահայեր աշխարհի 17 երկրներից:
Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը և «Սփյուռք» ամառային դպրոցի պատասխանատու Մհեր Հովհաննիսյանը մասնակիցներին հանձնեցին ամառային դպրոցին մասնակցությունը վկայող հավաստագրեր:
Միջոցառման ընթացքում իրենց շնորհակալական խոսքն ասացին նաև ամառային դպրոցի սաները:
Համերգային համարներով հանդես եկան Ազգային երգ ու պարի վարպետության դասընթացի մասնակիցները: Միջոցառման ավարտին ցուցադրվեց դասընթացների և մասնակիցների մասին պատմող փոքրիկ ֆիլմ: