211652_close_icon
views-count18829 դիտում article-date 11:30 01-03-2017

Երևանի որոշ վարչական շրջանների չինովնիկների անգործության հետևանքով ամեն օր ավտոմեքենաներ են ջարդվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետարանի վարչական շրջանների, ինչպես նաև մեծ թվով համատիրությունների որոշ պաշտոնյաներ մի իսկական պատուհաս են դարձել երևանցիների համար։ Տանիքներում կուտակված ձյունը չհեռացնելու պատճառով գրեթե ամեն օր[color=#CC0000] SHAMSHYAN.com[/color]-ն ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր արդարացիորեն փաստերով բարձրաձայնում են, որ տանիքներից թափված սառցալեզվակներն ու սառած ձյունը մեծ վնասներ են պատճառում իրենց։ Միակ սփոփանքը նա է, որ զոհեր և վիրավորներ չենք ունենում, մինչդեռ բազմաթիվ ավտոմեքենաներ վնասվում են, իսկ եթե քաղաքացիներն էլ ահազանգում են նշված պատկան մարմիններին, նրանք հայտնի «Խաթաբալա» ֆիլմի լացող կնանոց նման սկսում են սուգ ու շիվան կապել, թե՝ մենք ոչինչ չենք կարող անել, նույնիսկ՝ փոխհատուցում։ Հետաքրքիր է, եթե այդ վնասված մեքենաները լինեին պատասխանատու չինովնիկներինը, ի՞նչ էին անելու։ Պարզ է, որ ամենավերջին կոպեկը կքերեին բյուջեից, անունն էլ կդնեին, որ «իրենք մեղավոր չեն»։ Իսկ շարքային քաղաքացին, ինչպես ժողովուրդն է ասում, պետք է համակերպվի այն մտքի հետ, որ «եղունգ ունես՝ գլուխդ քորի»։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր