7325 դիտում
10:01 01-03-2017
Գյումրիում տեղակայված զորամասի ծառայողներին հրահանգված է քվեարկել Մարտուն Գրիգորյանի օգտին․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում տեղակայված հակատանկային զորամասի ամբողջ անձնակազմին, ծառայողներին հրահանգված է քվեարկել Շիրակի մարզում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Մարտուն Գրիգորյանի օգտին, թեև ռեյտինգայինով ՀՀԿ-ն այլ թեկնածուներ ևս ունի։
Ընդհանուր հաշվով ՀՀԿ-ն քվեների լուրջ խնդիր ունի Գյումրիում․ քաղաքապետ Սամվել Բալասանյանից դժգոհությունը հասել է գագաթնակետին։
Մարտուն Գրիգորյանի օգտին ՀՀԿ-ի աշխատանքը պայմանավորված է նաև նրանով, որ Բալասանյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո հենց Մարտուն Գրիգորյանի թեկնածությունն է պաշտպանելու ՀՀԿ-ն Գյումրի քաղաքի ավագանու ղեկավարի պաշտոնի համար։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
9746 դիտում
12:37 25-09-2018
Մեսին առաջին անգամ քվեարկել է Ռոնալդուի օգտին. Մխիթարյանը քվեարկել է նույնկերպ
Այս բաժնից
1486 դիտում
07:34 19-12-2024
Ուշագրավ իրադարձություն Երևանում. ի՞նչ է սպասվում Հայաստանի զբոսաշրջության ոլորտին. «Փաստ»
1981 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»