«Մանչեսթեր Յունայթեդը» դրամատիկ խաղում դարձավ Անգլիական Լիգայի գավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆանտաստիկ և դրամատիկ ընթացք ունեցավ Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպումը «Մանչեսթեր Յունայթեդի» և «Սաութհեմփթոնի» միջև: Այն եզրափակչին արժանի խաղ էր, իսկական գավաթային հակամարտություն, որտեղ երկու թիմերն էլ բարձրակարգ ու դիտարժան ֆուտբոլ ցուցադրեցին:
Թեպետ վնասվածքի պատճառով մանկունյանցիների կազմում բացակայում էր Հենրիխ Մխիթարյանը, սակայն Ժոզե Մոուրինյոյի թիմը համարվում էր հաղթողի հավակնորդը: Հանդիպման սկիզբը դա էր վկայում:
«Մանչեսթեր Յունայթեդը» Իբրահիմովիչի և Լինգարդի գոլերի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցավ` 2:0: Սակայն «Սաութհեմփթոնը» Գաբյադինիի դուբլի շնորհիվ ոչ միայն հավասարեցրեց հաշիվը, այլ նաև կարող էր հաշվի մեջ առաջ անցնել, սակայն մի շարք դրվագներում փայլուն խաղ ցուցադրեց մանկունյանցիների դարպասապահ Դավիդ Դե Խեան:
Եվ երբ թվում էր, թե հանդիպման հիմնական ժամանակը կավարտվի ոչ-ոքի, 86-րդ րոպեին Իբրահիմովիչը խփեց երրորդ գնդակը եւ թիմին հաղթանակ բերեց` 3:2:
«Մանչեսթեր Յունայթեդը» նվաճեց Անգլիական լիգայի գավաթը և սա Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ երկրորդ տիտղոսն էր. ավելի վաղ թիմը նվաճել էր Անգլիայի Սուպերգավաթը:
[b]Անգլիական լիգայի գավաթի խաղարկություն, եզրափակիչ
[/b]
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սաութհեմփթոն»՝ 3:2
Զլատան Իբրահիմովիչ, 19, 87, Ջեսի Լինգարդ, 38 – Մանոլո Գաբյադինի, 45+1, 48