Անգլիական լիգայի գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդը հաղթեց «Վեսթ Հեմին», Մխիթարյանը` 2 գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիական Լիգայի Գավաթի քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդ» սեփական հարկի 4:1 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»:
Մանկունյանցիների կազմում դուբլի հեղինակներ դարձան ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսյալը և Զլաթան Իբրահիմովիչը: Փայլուն հանդիպում անցկացրեց նաև Հենրիխ Մխիթարյանը, որի հրաշալի փոխանցումից հետո Իբրահիմովիչը բացեց հաշիվը, իսկ ևս մեկ գոլային փոխանցում էլ իրացրեց Մարսյալը: Հայ ֆուտբոլիստը մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 90-րդ րոպեին:
«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս եկավ կիսաեզրափակիչ, նրա մրցակիցը հայտնի կդառնա վիճակահանությամբ:
Անգլիական լիգայի գավաթ, 1/4 եզրափակիչ
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Վեսթ Հեմ»` 4:1
Իբրահիմովիչ, 2, 90+3, Մարսյալ, 48, 62 – Ֆլետչեր, 35